Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում կայունացել է։

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ներկա պահին քննարկվում է դիմակային ռեժիմից հրաժարվելու հարցը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերանայվելու է դիմակների պարտադիր կրման պահանաջը: Նախարարությունը խորհրդատվական բնույթի աշխատանքներ է տանելու քաղաքացիների հետ, որ ճիշտ կլինի դիմակ կրելը, բայց ոչ պարտադիր: Ավանեսյանը նաև հայտնել է, որ դիմակ կրելը պարտադիր կլինի միայն բժշկական կենտրոններում:

Կորոնավիրուսային իրավիճակը ներկայացնելիս՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նաև հայտնեց, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամը Հայաստանից իսպառ դուրս է մղվել «Օմիկրոնի» ազդեցության ներքո։

Նա նշել է, որ քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունենում են ծանր դեպքեր, լինում են նաև մահվան դեպքեր.

«Պատվաստման առումով պետք է շարունակել պահել զգոնությունը»,- ասել է նախարարը:

Ավանեսյանը ներկայացրել է պատվաստումային գործընացի թվային ցուցանիշը․

«Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47,9 տոկոսը, իսկ երկորրդ դեղաչափ ստացել է 905 հազար 624 քաղաքացի՝ 40 տոկոս, երրորդ դեղաչափով պատվաստվել է 20 հազար 169 քաղաքացի»,-ասել է նախարարը:

Եթե նվազման տեմպը շարունակվի, դիմակի պարտադիր պահանջի վերանայման վերաբերյալ որոշումն արդեն կլինի մեկ շաբաթ անց, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն