Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների և առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ շարունակում է աշխատանքային շրջայցերը համայնքային բուժհաստատություններ: Հերթական այցի ընթացքում քաղաքապետի տեղակալը ծանոթացել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կարմիր Բլուր», «Նուբարաշեն», «Սարի Թաղ» և «Նորագավիթ» պոլիկլինիկաների շենքային պայմաններին և ծառայություններին, լսել քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, Գևորգ Սիմոնյանը նշել է, որ որպես առաջնային բուժական օղակի կառույցներ, ամեն ինչ արվելու է՝ պոլիկլինիկաներում սպասարկման որակի ու մատուցվող ծառայությունների բարձրացման, ինչպես նաև բժշկական նոր սարքավորումների շարունակական համալրման ուղղությամբ: Տեղերում տրվել են հանձնարարականներ: Հարկ է նշել, որ միջինացված տվյալներով օրական կտրվածքով համայնքային պոլիկլինիկաներ է այցելում 7000-8000 քաղաքացի:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն