Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է եղել աներոջ հուղարկավորությանը։ Ըստ տեղեկությունների՝ պաշտպանության նախկին նախարարին մի քանի ժամով  թույլ են տվել լքել կալանավայրը, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը, որի ընթացքում նրան ուղեկցել եւ հսկել են քրեակատարողական հիմնարկի ոստիկան աշխատակիցները։ Ի դեպ, ականատեսների պատմելով՝ Տոնոյանը բավականին մտահոգ եւ  նիհարած տեսք է ունեցել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն 2021թ-ի սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ  առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարար Դ․Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան)։

Նրանք ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն