ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության մի քանի գումարումների պատգամավոր, լրագրող, հրապարակախոս, գրողների միության անդամ Վարդգես Բաղրյանի մահվան մասին։ Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար։ Անուրանալի է Վարդգես Բաղրյանի դերը Արցախի հեռուստատեսության կայացման գործում:

Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումներն ու զրույցները Արցախի, նրա ապագայի, հայ ժողովրդի ներուժի օգտագործման մասին։

Խորը ցավակցություններս եմ հայտնում Վարդգես Բաղրյանի ընդտանիքին, հարազատներին։

Ռոբերտ Քոչարյան

27.02.2022թ.»,-ասված է ցավակցական ուղերձում:

Նշենք, որ երեկ մահացել է լրագրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Վարդգես Բաղրյանը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն