300 բնակարան չեն տվել, 108 են տվել, որոնցում միայն 10 ընտանիք է ապրում․ Արցախի նախագահը ստում է
Զոհվածների ընտանիքներին պետք է առաջնահերթ ապահովեն բնակարաններով։ Այս հարցը մենք բազմիցս անգամ բարձրաձայնել ենք, քանի որ մեր զոհվածների մեծ մասն այսօր Եռաբլուրում է գտնվում, իսկ իրենց ծնողները առհասարակ զրկված են բնակարաններից։ Այսինք՝ հադրութեցիների, Շուշիի բնակիչների մասին է հիմա խոսքը։Այս մասին քիչ առաջ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված արցախցիներից մեկը։ Նշենք, որ նրանց հերթական բողոքի ակցիան բնակարանային խնդիրների լուծման պահանջով է։
«Այո, Արցախում իրոք որ մեծ թափով բնակարանաշինություն է տեղի ունենում, սակայն ինչ վերաբերվում է նախարարի կամ, ասենք, Արցախի նախագահի այն հայտարարություններին, թե վերջերս 300 բնակարանով ապահովել են, նման բան չկա, իսկապես չկա։ 108 բնակարան են բաժանել, մեծամասնությունն էլ բնականաբար զոհվածների ընտանիքներին։ Փաստեր կարող եմ ներկայացնել, որ այդ 108 բնակարաններում ապրում է միայն 10 ընտանիք։ Թվերը հստակ ճշտած են, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Գնացել հարց եմ տվել, ասել եմ՝ բա մարդիկ խի չեն ապրում էդ տներում, ասում են՝ դե գազօջախ չկա, էս չկա, էն չկա ու տենց տարբեր պատճառաբանություններ։ Մեզ հիմա առաջարկում են գնալ Արցախ ապրել, բայց գնանք Արցախ որտեղ ապրենք, եթե մեր տները հակառակորդի տիրապետության տակ է ։ Իրականում ժողովուրդը բնակարաններով ապահովված չի, մենք չենք կարող գնալ այնտեղ ապրել, բնակարանների հարցը, կրկնում եմ, շատ լուրջ է։ Ստեղի իշխանությունները գցում են Արցախի վրա, ընդեղի իշխանությունները գցում են ստեղի վրա։ Ասում են՝ գումար չկա, էդ է։
Hraparak.am