Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանին:

Նախագահը  շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն