Այսօր առավոտյան ժամը 8:00-ին ադրբեջանցիները մոտ 5-6 րոպե ինտենսիվ կրակոցներ են արձակել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ, կրակոցները լռեցրել են հայ դիրքապահները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Խրամորթի գյուղապետ Զորի Աբրահամյանը` նշելով, որ կրակոցներից որևէ վնաս չի եղել:

«Մինչև խաղաղապահների գալը արդեն կրակոց չկար, արդեն մեր դիրքապահները լռեցրել էին»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով` ադրբեջանցիները այլեւս տարածքը լքելու մասին հայերենով կոչը չեն հնչեցնում:

«Արդեն մենք ենք հայրենասիրական երգեր միացնում, իրենք էլ լսում են, մինչեւ Բարդա լսվում է, իրենք լավ էլ հասկանում են: Մենք չենք վախենում ադրբեջանցիներից, որ վախենայինք, այստեղ չէինք ապրի: Ծնվել ենք այս հողում, ապրում ենք ու ապրելու ենք այստեղ»,-ասաց նա:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն