Թափ տվող, իջի, այ թափ տամ վրեդ․ ակտիվիստին բերման ենթարկեցին
Քիչ առաջ ակտիվիստ Մանուել Մանուկյանը հերթական բողոքի ակցիան էր փորձում իրականացնել կառավարության շենքի մոտ։ Նրա հետ կար ևս մեկ տղամարդ։ Դեռ ակցիան չսկսած ոստիկանության ներկայացուցիչները նրան բերման ենթարկեցին։
«Թափ տվող, դե իջի, այ թափ տամ վրեդ»,- բերման ենթարկվելիս բղավում էր Մանուկյանը։
«Թափ կտամ վրեդ, կիմանաս»,- արձագանքեց ոստիկաններից մեկը։
Hraparak.am