Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ներկա է եղել 540 գրամ քաշով ծնված երեխայի դուրսգրմանը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի էջում:

«Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության:



Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը շրջել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այցելել արտամարմնային բեղմնավորման բաժանմունք:

Նախարարը նշել է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, ծրագրի շահառուներն են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին»,- նշված է գրառման մեջ:






1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն