ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

ջերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական առաջընթաց, երազանքների իրագործում։

Համոզված եմ, որ մեր` կանանց ստեղծարար կարողություններն ու մասնագիտական հմտությունները, նվիրումն ու կամքը պետք է լիարժեքորեն ծառայեն` ի շահ մեր երկրի բարօրության:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի առողջապահական համակարգում կանանց ներգրավվածությունը և դերը համակարգի զարգացման մեջ ակներև են:

Կանայք և աղջիկները պետք լինեն պաշտպանված, ունենան հավասար հնարավորություններ՝ ապրելու, կրթվելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և արժանվույնս գնահատվելու համար։

Թող ձեր ընտանիքներում տիրեն համերաշխությունը, սերն ու ներդաշնակությունը` ուղեկցված տոնական բարձր տրամադրությամբ, գարնանային ջերմությամբ ու երջանիկ ակնթարթներով»,- ասված է ուղերձում:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն