Առաջիկա օրերին սպասվում են առատ տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք
Արտակարգ իրավիճակների նախարարությունից զգուշացնում են՝ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ի կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Մարտի 10-12-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, 13-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, մարտի 10-13-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 10-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
1lurer.am