«Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։

Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։ Թաղամասը բաղկացած կլինի 64 առանձնատնից՝

2-սենյականոց - 14 բնակելի տուն,

3-սենյականոց - 30 բնակելի տուն,

4-սենյականոց - 16 բնակելի տուն,

5-սենյականոց - 4 բնակելի տուն:

Ներկա փուլում կատարվում են հիմնականում հողային, իսկ որոշ տեղամասերում՝ արդեն նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։

Բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։

Թաղամասի կառուցապատումն իրականացվում է Արցախի կառավարության ֆինանսավորմամբ»,- նշված է գրառման մեջ։

ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն