Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման հնարավորություններով. նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Առաջին հանդիպումը Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ էր։
Քննարկել ենք պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները և Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները։ Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով»:
1lurer.am