ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի քրոջ որդին ազատվել է Երևանի պարեկի պետի պաշտոնից
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել է աշխատանքից։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Խաչատուր Սամվելյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ։
Նշենք, որ Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է։
Tert.am