Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է թվով 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը:

Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝

1 Արսեն Սարդարյան

2 Լիլիթ Երեմյան

3 Դավիթ Հակոբյան

4 Ռաֆիկ Գրիգորյան

5 Արտյոմ Գեղամյան

6 Գուրգեն Աֆրիկյան

7 Արման Զրվանդյան

8 Լուսինե Հակոբյան

9 Անահիտ Մանասյան

Հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն