Հայաստանում մարտի 16-ին կատարվել է 480 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 140 հիվանդ, մահվան 2 դեպք է արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422202 դեպք, որոնցից 409047 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1642 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ընդհանուր կատարվել է 944317 թեստավորում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն