Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, իրականացվել է 2396 թեստավորում: Առողջացածների թիվը 149 է, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8592 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1644 է:

Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն