Էներգետիկ ոլորտում ճգնաժամի պատճառով Բելգիայի իշխանությունները հետաձգել են ատոմակայանների փակումը 10 տարով։ Կառավարությունը վերանայել է 2025 թվականին գործող բոլոր ատոմային ռեակտորների կանգնեցման մասին որոշումը։ Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։

«Դաշնային կլառավարությունը որոշել է ընդունել անհրաժեշտ միջոցառումներ՝ առավել ժամանակակից 2 միջուկային ռեակտորների աշխատանքի ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ»,-ասել է դե Կրոոն՝ Բրյուսելում նախարարների կաբինետի տևական նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Անցած տարվա վերջին Բելգիայի իշխող կոալիցիան որոշում էր ընդունել 2025 թվականին բոլոր գործող ատոմային ռեակտորների կանգնեցման մասին։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն