Կանխավ նշեմ, որ ռուսամետ չեմ, բայց միևնույն ժամանակ կտրականապես դեմ եմ մեր պարտությամբ հրճվող և Ադրբեջանին մեզ հաղթելու կապակցությամբ շնորհավորած Ուկրաինայի համար ինչ-որ հավաքներ կազմակերպելուն Երևանում... 

Բայց, եթե նույնիսկ այն կազմակերպվում է,ինչպես այսօր են արել Երևանում, ապա ի՞նչ գործ ունի Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այդ հավաքին... Ո՞վ է թույլ տվել այլ երկրի դիվանագետին Հայաստանում մասնակցել ինչ-որ հանրահավաքների... Սա դիվանագետին ոչ հարիր արարք և պարոն Ավտոնոմովը պետք է սրա համար պատասխան տա...

Ինչո՞վ է զբաված ՀՀ ԱԳՆ-ն և նրա ղեկավարը, որ Կիևի դիվանագիտական ներկայացուցիչը Երևանում իր քիթն է մտցնում մեր ներքին գործերին... 

Հետաքրքիր է, Ուկրաինայում ՀՀ դեսպաններն այս տարիների ընթացքում քանի՞ անգամ են ի պաշտպանություն Արցախի հանրահավաքների մասնակցել...

 Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉ մի... Այդ իսկ պատճառով Դենիս Ավտոնոմովը լավ կլինի հանգիստ նստի իր տեղը և զբաղվի իր գործերով...

Ի դեպ, պատկերացնում եք հայաստանյան ուկրաինամետներն ինչ վժժուն էին դնելու, եթե, օրինակ՝երեկ ՌԴ դեսպանը Հայաստանում մասնակցեր ՌԴ-ին պաշտպանող հանրահավաքին...

Zham.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն