Հետո չգաք ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք. պրծան տենց բաները
Ես հիմա պաշտոնապես բոլորին հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ, վերջ։ Այս մասին քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զայրացած ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Զարմանում եմ, որ մինչեւ հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրեցիք, որ այդ ինքնակամներն այլեւս չի օրինականացվելու: Գնում են բանկից վարկ են վերցնում, չգիտեմ, ենթադրում եմ՝ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում իրենց ինչ-որ բաներ են խոստանում: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են, անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պետք է գաք, ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք, չգիտեինք»,- ասաց նա, երբ ԱԻՆ-ից զեկուցեցին, որ անցած շաբաթ կենցաղային բնույթի 126 դեպք է արձանագրվել, ինքնակամ շինության՝ 4։Կոմունալ-կենցաղային հարցերով ահազանգերի թիվը կազմում է 22։
Hraparak.am