Не первый день замужем. պետք չի պատերի տակ խոսել. քաղաքապետ
Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ ասում, թե ինչու չեք բերել, ես եմ հիշեցնում: Այսինքն՝ այն, որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել։ Այս մասին քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զայրացած ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Սա ասում եմ, քանի որ իրականում իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավարտական ակտից։ Հիմա նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է։ Շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում՝ երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Չեմ ժխտում, որ ծանրաբեռնված է, խնդիրներ կան, բայց պետք չի շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է, դա է իմ գործը։ Գիտեմ՝ ինչ եմ ասում էլի։ Ասում է ՝ Не первый день замужем։ Հորդորում եմ՝ ձեր աշխատակիցներին իմ անունից երբ ինչ-որ բան են ասում, շատ զգույշ լինեն»,- հավելեց նա։
Hraparak.am