Մարտի 21-ին՝ ժամը 15:15-ին, Արցախում Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին Մարտունու շրջանի Սոս համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է նույն համայնքի բնակչին պատկանող ծածկը, որի տակ կայանված է եղել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում:

«Ծածկը փլվելու հետևանքով մեքենաներ են վնասվել նաև Հերհեր և Սպիտակաշեն համայնքներում։

Նշենք, որ շրջանի բարձրլեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 1 մ-ի»,- նշված է գրառման մեջ։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն