Արցախում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա
Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:
«Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Shantnews.am