Փորձարկվելու է Ամասիա բնակավայրի էլեկտրաշչակը
Շիրակի մարզպետարանից հայտնում են․
«Հարգելի՛ շիրակցիներ, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, փորձարկվելու է Ամասիա բնակավայրի էլեկտրաշչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»։
Shantnews.am