Եվրամիությունը անհանգստացած է Ստեփանակերտի գազամատակարարման խափանման մասին հաղորդագրություններով՝ ասվում է արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականությանհարցերով գլխավոր խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Մարտի 8-ին առաջին խափանումից հետո ԵՄ-ն կոչ արեց Ադրբեջանն ակտիվ ներգրավվել այդ հարցում, ինչը հանգեցրեց վերանորոգման աշխատանքներին և մարտի 19-ին գազի մատակարարման վերականգնմանը»,- նշել է խոսնակը։

Նա ընդգծել է տեղի բնակչության գազամատակարարման անհապաղ վերսկսումն ապահովելու հրատապ անհրաժեշտությունը, մասնավորապես, եղանակային վատ պայմանների համատեքստում, և ԵՄ-ն կոչ է անում վերահսկող իշխանություններին թույլ տալ, որ դա տեղի ունենա:

«Եվրամիությունը ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար», — ասել է Փիթեր Ստանոն:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն