Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2022» ցուցահանդեսի բացմանը
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2022» ցուցահանդեսի բացմանը
18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը կոմիտեի անունից շնորհավորել է ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին` նշելով, որ ցուցահանդեսը խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար. «Այս հարթակը հիանալի հնարավորություն է ստեղծում՝ գործարար նոր կապեր ստեղծելու, եղածն ամրապնդելու համար, նաև գերազանց խթան է քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների համար»:
Ցուցահանդեսի հյուրերը շրջել են սրահներով, հետաքրքրվել տաղավարներում ցուցադրված տեղական և օտարերկրյա ընկերությունների արտադրանքով, առաջարկվող ծառայություններով: Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից։
Shantnews.am