Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Մարտի 26-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և
կարճատև տեղումներ։ Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։