Վերջին օրերին Արցախում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն, ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ֆեյսբուքի էջում: 

«Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ը քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել: Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից»,- նշված է գրառման մեջ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն