Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքի Ֆարո պալատի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ասել է, որ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր խոշտանգվել են, տեղահանվել, բանտարկվել և սպանվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։

«Եկեք այսօր խոստանանք, որ այլևս երբեք թույլ չենք տա ազգայնականության վայրագ գազանը տիրի իշխանություններին»,-Թվիթերի իր էջում գրել է Մարսելի քաղաքապետը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն