44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցնում են հացադուլը
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը դադարեցնում են հացադուլը։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող ակցիայի ընթացքում հայտարարեց Նվեր Կիրակոսյանը։
Վերջինս հայտնեց, որ իրենք հասել են իրենց, քանի որ Ազատության հրապարակում հավաքվել է անհրաժեշտ կրիտիկական զանգվածը։ «2200 հոգի արձագանքեցին մեր կոչին։ 2200 մարդ արթանացան և վերահաստատեցին, որ մեր հացադուլը, որքան էլ ծանր էր մեր համար, դերակատարում ունեցավ։ Համարում ենք, որ այն, ինչի համար դիմել ենք հացադուլի, որպեսզի Արցախի հարցում երիտասարդ սերունդն արթնանա, իրականացվեց»,-հայտարարեց Կիրակոսյանը։
Armeniatoday.news