Մեղրիի կասկադը վերանորոգվում է
Մեղրի քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը՝ կասկադը, որն առանձնանում է իր ուրույն ճարտարապետական ոճով և քանդակներով, տևական ժամանակ է գտնվում էր խիստ անբարեկարգ և բարձիթողի վիճակում՝ զգալի ազդեցություն թողնելով քաղաքի արտաքին տեսքի վրա:
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նախատեսվել է իրականացնել կասկադի կապիտալ վերանորոգում ու անցկացնել լուսավորություն: Ծրագիրն իրականացվում է 2021թ. ներկայացված «Խաղահրապարակի հիմնում և կասկադի վերանորոգում Մեղրի քաղաքում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են ս.թ. փետրվարի վերջից, կատարվել է աշխատանքների մոտ 80%-ը:
• Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 30 240 000 ՀՀ դրամ:
• ՀՀ Կառավարության ներդրումը՝ 44,38% կամ 13 420 512 դրամ:
• Մեղրի համայնքի ներդրումը՝ 55,62% կամ 16 819 488 դրամ:
• Շինաշխատանքի կապալառուն «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ՍՊԸ-ն է:
Կասկադի կապիտալ վերանորոգման հետ զուգընթաց «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից թարմացվել են նաև Մեղրի քաղաքի ստորգետնյա անցումի գունաթափված նկարազարդումները: Անցումը նկարազարդվել էր դեռ 2015թ. սեպտեմբերին՝ «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Հանրային ենթակառուցվածքների բարելավումը և նոր ենթակառուցվածքների հիմնումը շարունակում է մնալ Մեղրի համայնքի առաջնային խնդիրներից:
hy.armradio.am