Ալեն Սիմոնյանի` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելը սահմանադրական ִէ ճանաչվել
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
2022 թվականի ապրիլի 29-ին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշմամբ Ալեն Սիմոնյանը ընտրվել է ԱԺ նախագահ։
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ՍԴ` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։
hy.armradio.am