Ես կկարոտեմ քեզ․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել իր գործակալ Մինո Ռայոլայի հիշատակին։
«Ես կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու հավերժ մեզ հետ կլինես»,-գրել է ֆուտբոլիստը։
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան 54 տարեկանում մահացել է թոքերի հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։
hy.armradio.am