Տեղի է ունեցել «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Ծրագիրն իրականացնում է ՍՕՍ մանկական գյուղեր միջազգային կազմակերպությունը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ, քառամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ ողջ տարածքում, իսկ ընտանիքների ամրապնդման բաղադրիչը միայն Երևանում և Շիրակի մարզում։ Ներկա են գտնվել մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանը, Ալբերտ Այվազյանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում։ Այն ներառում է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացում, երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների կարողությունների վերազինում, ընտանիքների ամրապնդում։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն