Կատարվել է հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
Մայիսի 8–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում։
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք են վերառաքել առ Աստված երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան հերոսամարտերի ընթացքում նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։
hy.armradio.am