Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ մեկնարկել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը:

Առաջին կանգառը՝  Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր:

Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝  նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում: Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ:




1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն