Սոցիալական տներում բնակվող 100 միայնակ կենսաթոշակառու սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց կստանա փոխհատուցում՝ 144 հազար դրամի չափով։ Պլանային թիվը նախատեսված է 100, իսկ հավակնորդ շահառուների քանակը փաստացի կազմում է 103 թոշակառու։ Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակը սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը մեղմելն է։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն