Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են
Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։
Մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։