Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր առավոտյան անհնազանդության ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններում:

Նստելով վագոնների դռների միջև՝ «Երիտասարդական» կայարանում նրանք փորձել են խոչընդոտել գնացքի աշխատանքը:

Ընթացքում վիճաբանություն է առաջացել այդ պահին մետրոյից օգտվող քաղաքացիների և անհնազանդություն իրականացնող երիտասարդների միջև:

Միջադեպերը կանխել են ոստիկանության աշխատակիցները, որոնք ավելի ուշ բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակցի:

Զուգահեռաբար, շարժումը նաև ավտոերթեր է իրականացնում մայրաքաղաքում:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն