Սննդաբան, Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը կարծում է, որ սննդի արագ կլանումը հանգեցնում է չափից շատ ուտելու: «Մարդը որքան արագ է ուտում, ծամում, կուլ տալիս, այնքան շատ է ուտում։ Փաստն այն է, որ  հագեցվածության ազդանշանները մի փոքր ուշանում են»,- նրա խոսքը մեջբերում է URA.RU պորտալը։

Միաժամանակ բժիշկը պարզաբանել է, որ շատ բան կախված է անհատից և լրացուցիչ գործոններից։ Սակայն ընդհանուր առմամբ, նկատել է սննդաբանը, մարդկանց խորհուրդ է տրվում դանդաղ սնվել։

Գինզբուրգը նաև խորհուրդներ է տվել, թե ինչ պետք է անել՝ չափից շատ չուտելու համար։

«Կան կանոններ, թե ինչպես պետք է դանդաղ սնվել: Օրինակ՝ ուտելիս մի շեղվեք։ Կամ մանրակրկիտ ծամեք, համերը  զգացեք»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ բժշկի ցուցումների, ավելի լավ է ընտրել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են սննդային մանրաթելերով։

«Ավելի լավ է ուտել ավելի շատ կանաչեղեն, բանջարեղեն: Շատակերության խնդիրը հնարավոր է և անհրաժեշտ է լուծել»,- ամփոփել է փորձագետը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն