Առանց համապատասխան թույլտվության տեղադրված խաչքարը տեղափոխվել է վանական համալիրից մոտ 30մ հեռավորության վրա
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի Խորանաշատ վանական համալիրի գավթի մուտքի մոտ 2022թ. փետրվարին տեղադրվել է 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված խաչքար՝ առանց համապատասխան թույլտվության:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության և զորամասի ծառայողների համագործակցության արդյունքում սույն թվականի մայիսի 26-ին խաչքարը տեղափոխվել է հարակից տարածք, վանական համալիրից մոտ 30մ հեռավորության վրա: