Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներում կարող եք ծանոթանալ, թե քաղաքում իրականացվող աշխատանքների վերջնարդյունքում ինչպիսի տեսք են ունենալու հիմնանորոգված փողոցները:

Նշվում է, որ այս պահին ճանապարհները դժվարանցանելի են, քանի որ ծրագիրն իրականացվում է մի քանի փուլով` արդեն փոխվել են ջրագծերը, կոյուղագծերը: Ներքին ցանցի արդիականացման փորձարկումից հետո մեկնարկելու են կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջովին փոխվելու է: Փողոցները սալապատվելու են գրանիտե նոր սալաքարերով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն