Mercedes-ը հետ է կանչում գրեթե 1 մլն ավտոմեքենա՝ անսարք արգելակների պատճառով
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրող ընկերությունը ամբողջ աշխարհից հետ է կանչում գրեթե 1 միլիոն հին մեքենա՝ արգելակման համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով, հայտնում է BBC-ն։
Հանգստյան օրերին ընկերությունը հայտնել է, որ կապ կհաստատի մեքենաների սեփականատերերի հետ: Հետկանչը վերաբերում է ընդհանուր առմամբ 993 407 ավտոմեքենայի, որից 70,000-ը Գերմանիայում են:
Անցյալ տարի Mercedes-ը հետ է կանչել նմանատիպ թվով մեքենաներ շտապ կանչի համակարգի անվտանգության խնդրի պատճառով:
Ընկերությունը հայտնել է, որ վերջին հետկանչի մեքենաները արտադրվել էին 2004-ից 2015 թվականներին և ML և GL շարքի ամենագնացներից և R դասի շքեղ մինիվեններից են եղել: