Հայաստանում էքսկուրսիաների համար ռուս զբոսաշրջիկները ռուբլով վճարելու հնարավորություն կունենան
Ռուս զբոսաշրջային օպերատորները ներդնում են արտասահմանում էքսկուրսիաների համար ռուբլով վճարելու հնարավորությունը՝ որպես մեկ տուր փաթեթի մաս: Այս պրակտիկան արդեն կիրառվում է Հայաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Թաիլանդում և Ուզբեկստանում, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ոլորտի ներկայացուցիչները։
«Էքսկուրսիաների վճարումը նախապես և ռուբլով սկսել ենք իրականացնել մարտից, քանի որ բազմաթիվ հարցումներ են սկսվել այն պատճառով, որ շատ երկրներում «Միր» քարտը չի աշխատում, որևէ մեկը չի ցանկանում իր հետ շատ կանխիկ արժույթ տանել, նաև անհանգստացած են, որ տեղում փոխանակման հնարավորություն կարող են չունենալ»,- ասել են «Ինտուրիստ» գործակալությունում։
«Ինտուրիստ»-ը տուրիստական փաթեթում էքսկուրսիայի համար վճարումն ընդգրկելու պրակտիկան արդեն ներդրել է Հայաստան, Ուզբեկստան, Եգիպտոս, Թայլանդ ուղևորությունների համար: «Այժմ աշխատում ենք, որպեսզի էքսկուրսիաները նախապես գնեն նաև արաբական մի շարք երկրներ»,- հայտնել են գործակալությունում։