Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ
Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ։ Այդ մասին ասված է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

«Ճանապարհների գծանշումը կատարվում է լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ, ինչը գիշերային ժամերին ավելի տեսանելի է դարձնում գծանշումը։

Ճանապարհների նշագծումն իրականացվում է հատուկ տեխնիկայի կիրառմամբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից։
Վարորդներին խնդրում ենք երթևեկելիս լինել ուշադիր, չխոչընդոտել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված աշխատանքներին»,- նշված է գրառման մեջ։




















