ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Խոսե Պեդրո Կաստիլյո Տեռոնեսին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պերուի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Հավատացած եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կարող ենք կառուցել առավել հավակնոտ և առարկայական օրակարգ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն