Շատ է գրվել և խոսվել առողջության համար սեքսի օգտակարության մասին: Սակայն բոլոր պնդումները չէ, որ ճիշտ են, իսկ դրանցից մի քանիսն էլ ուղղակի անհեթեթ են:

1. Սեքսը երիտասարդացնում է

Սեռական ակտի ժամանակ արյան մեջ էստրոգեն հորմոն է արտադրվում: Այն նպաստում է բջիջների վերականգնմանը, և մաշկը երկար ժամանակ պինդ և առաձգական է դառնում: Սակայն, միևնույն ժամանակ ինչքան հաճախ կին օրգազմի հասնի, այնքան արագ նա իր տարիքին համապատասխան տեսք կունենա:

2. Սեքսը շատ հիվանդություններ է բուժում

Հայտնի է, որ սեքսի ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոնը: Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ այս հորմոնը նվազեցնում է վախը և ավելացնում է վստահությունը ու մարդկանց հարաբերություններն ավելի ջերմ է դարձնում: Այդ պատճառով էլ այսպիսի բուժումը խորհուրդ է տրվում աուտիզմի կամ Ասպենգերի սինդրոմի ժամանակ:

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սերը լավ է անդրադառնում օրգանիզմի վրա: Դրանից բացի, փոխադարձ սերը ամրապնդում է դիմադրողականությունը:

Սեքսը նպաստում է արյան մեջ սթրեսի հորմոնի նվազմանը, կարգավորում է ճնշումը և նվազեցնում է ցավի զգացողությունը:

3. Սեքսը նիհարեցնում է

Տարածված կարծիք կա, որ իբր սեքսով զբաղվելիս 300 կալորիա է այրվում, հետևաբար, հաճախ սեռական հարաբերություններ ունենալու դեպքում սպորտդահլիճ այցելելու և դիետաներ պահելու անհրաժեշտություն չի լինի: Սակայն Ալաբամայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սեքսն ընդամենը 21 կալորիա է այրում: Այնպես որ, այն երբեք չի կարող փոխարինել սպորտդահլիճներին և դիետաներին:

4. Տարեց մարդկանց սեքսը վնասակար է

Շատ մարդիկ սեքսուալ հարաբերությունները սահմանափակելու իրենց պատճառներն ունեն: Սեքսը շատ էներգիա է խլում, որն էլ բարձրացնում է արյան ճնշումը և ճնշում սրտի, ուղեղի և անոթների վրա: Հաճախ տարեց տղամարդկանց երիտասարդ կանանց պատահական սիրավեպերը ողբերգական ավարտ են ունենում: Այդ պատճառով էլ արյան ճնշում, աթերոսկլերոզ, իշիաս, նյարդաբանական խանգարումներ ունեցող մարդիկ պետք է պարբերաբար հաճախեն սրտաբաններին և այլ մասնագետներին, խորհրդակցեն իրենց ֆիզիկական հնարավորությունների մասին, որպեսզի չգերագնահատեն դրանք:

Այս տարիքում շատ կաևոր է պարբերաբար սեքսով զբաղվելը: Ծեր հասակում շատ կարևոր է պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալը: Սեռական կյանքում երկարատև սահմանափակումներն անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել: Սեքսից հրաժարվելիս սեռական հորմոններ չեն արտադրվում, ինչն էլ բացասաբար է ազդում առողջության վրա:

5. Գոտկատեղից ներքև կաթվածահար հաշմանդամները չեն կարողանում սեքսով զբաղվել

Իսպանացի փորձագետները պնդում են, որ կաթվածահարների սեռական կյանքն ավելի հարուստ է, քան որոշ առողջ մարդկանցը: Մեզանից շատերը սեքսը կապում են բացառապես սեռական ակտի հետ: Գոտկատեղից ներքև հաշմանդամ մարդկանց մոտ ոչ միշտ է բացակայում սեռական ցանկությունը: Դրանից բացի, մարդու մամնի մեկ մասի անզգայացումը կարող է առիթ հանդիսանալ նրա այլ էրոգեն գոտիները գտնելու համար:

Հիշենք, որ ավանդական սեքսի ժամանակ կանայք ոչ միշտ են օրգազմի հասնում, իսկ անմոռանալի զգացողություններ կարող է պարգևել մարմնի որոշակի մասերի մերսումը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն