Ընդդիմությունն արդեն լեգիտիմացրել է ընտրությունները, մանդատներից հրաժարվելն այլևս ոչինչ չի փոխի. Վարդան Այվազյան
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց ընտրությունների վերաբերյալ որոշումը, որով անփոփոխ թողեց ԿԸՀ-ի տվյալները և որոշումը։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր ՍԴ-ի նման որոշումը. «Բոլոր գործընթացների տրամաբանությունը դրան էր տանում։ Եթե չունենք անկախ ԿԸՀ, չունենք անկախ դատական համակարգ, բնականաբար, Սահմանադրական դատարանի որոշումն էլ անակնկալ չէր։ Համենայն դեպս, ես հույս ունեի, գոնե, «Բարգավաճ Հայաստանի» մասով, որ նրանք իրենց 5 մանդատները կստանան, բայց փաստացի դա էլ տեղի չունեցավ։ Ասում են՝ ՍԴ-ի որոշումները վերանայման ենթակա չեն, վերջնական են, այդ որոշումներին կողքից գնահատական տալն էլ՝ անշնորհակալ աշխատանք»։
Իսկ ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու ընդդիմադիրների որոշմանը, սահմանադրագետը նշեց, որ բազմիցս դրան անդրադարձել է և ասել, որ նրանք պետք է հենց սկզբից չլեգիտիմացնեին այս ընտրությունները.«ԿԸՀ-ի կողմից հունիսի 7-ին և 8-ի, երբ ձայների հաշվարկը սկսվեց և այլ հունով գնաց, երբ վարչապետը, դեռ 15 տոկոս ձայների արդյունքն էլ չէր հաշվարկվել, արդեն իրեն հաղթած էր հայտարարում, այդ ժամանակ տիտղոսակիր ընդդիմությունը պետք է հրաժարվեր հայտարարություններից և մանդատներից և թարմ հետքերով կարողանային իրենց համակիրների աջակցությամբ իրենց խնդիրն առաջ տանալ։ Ընդդիմությունն ինձնից ավելի լավ գիտեր, որ ՍԴ-ն որևէ որոշում չի փոխելու, սակայն դիմեցին դրան, ժողովրդի մեջ ցասումն ու զայրույթը վերածվեց անտարբերության, հուսահատության և հիասթափության։ Այս պահի դրությամբ մանդատներ վերցնել-չվերցնելը ոչինչ չի փոխելու։ Այսինքն՝ նրանք արդեն իսկ լեգիտիմացրել են ընտրությունները»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































