ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել Իրանին և Հորմուզի նեղուցի շրջանին․ Պենտագոն
Վաշինգտոնը չի բացառում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը, այդ թվում՝ հենց Հորմուզի նեղուցի շրջանում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Մենք ոչ մի դեպքում չենք բացառում Հորմուզի նեղուցի ցանկացած կետում կամ Իրանի շուրջ ռազմական հարվածները», — լրագրողներին ասել է Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ Իրանը հասկանում է, որ ԱՄՆ-ն է վերահսկում այդ ռազմավարական ջրային ուղին և իրանական նավահանգիստների ամերիկյան ռազմածովային շրջափակումը հնարավոր չէ ճեղքել։
Հեգսեթի խոսքով՝ Թեհրանը չի կարող դիմակայել ամերիկյան ուժերի ճնշմանը, իսկ Իրանի տնտեսությունն արդեն ծանր հետևանքներ է կրում։
Այս հայտարարությունը հնչել է այն նույն օրը, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է Իրանի դեմ նոր, լայնածավալ պատժամիջոցների մասին, որոնք ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն անվանել է «տնտեսական D-Day»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































