Արդյո՞ք հայ քաղաքական միտքը, հայ մարդու արժանաապատվությունը, նորմալ քաղաքացու նկարագիրը այսքան իջել է
Մենք կարող ենք հատորներով դատապարտումի խոսքեր գրել, ասել, որ պարոն Ծառուկյանի հանդեպ անընդունելի ոտնձգություն է, կարող ենք միլիոններով հարցազրույցներ տալ, դեմքի խելացի արտահայտությամբ բացատրել, գոռալ, որ հայտնի գործարարի, քաղաքական ուժի ղեկավարի, բարերարի հետ շատ անընդունելի են վարվում, կարող ենք առավոտից-իրիկուն կոկորդ պատռել, արդարությունից խոսել, ասել, որ ոչ միայն մարդու այլեւ կենդանիների նկատմամբ անբարո են վարվում։Չշարունակեմ, այդպես է եւ ակնհայտ է այս ամեն ինչը։ Բայց, արդյո՞ք հայ քաղաքական միտքը, հայ մարդու արժանաապատվությունը, նորմալ քաղաքացու նկարագիրը այսքան իջել է։
Արդյո՞ք մի ամբողջ հասարակություն դարձել է օրվա իշխողների նմանակը՝ չար, նախանձ, աբիժնիկ, տգետ։Եթե այդպես է, ասելու բան չկա։
Կար անելիք,։Որ չարվեց եւ, դատելով իրականությունից, չի էլ արվելու։ Սրանց հետ ընտրությունների գնալուց առաջ կար լրջանալու պահը, սրանց ՍԴ-ին դիմելուց առաջ կար հակաքայլը։Բայց, ի՞նչի հասանք։
Էհ, դատապարտենք, բողոքենք, խոսենք աշխարհի բոլոր լեզուներով․․․Արդյունքը՝ նույն ոչինչն է։
Եթե ամեն անգամ նույն բանն ես անում, նույն արդյունքն ես ստանալու՝կոտրած տաշտակ եւ ծեծ։
Եթե ամեն անգամ նույն գետն ես մտնում, նույն ջրով ես թրջվելու։
Ի տարբերություն մեզ/ձեզ/ օրվա իշխողները իրենց տնային առաջադրանքը կատարում են փայլուն։ Նրանք արգելակներ չունեն, չունեն կարմիր գծեր եւ 2018-ին, երբ ոռնում էին, թե հանելու են կարմիր գժերը, տեսանկարահանող սարքերը, փաստորեն, ազնիվ էին՝ ասացին ու արեցին։
Այսօր, երբ արդեն 8 եւ ավելի տարիներ իրենք են իշխող, չկա, չունեն ոչ մի կարմիր գիծ, իսկ տեսանկարահանումը անում են սիրողական մակարդակի,ընտրողաբար, եւ մեր վրա ղժժալու համար։
Իրենք, ասում են եւ անում են։
Մենք դեռ նույն տձեւ թիթեռնիկն ենք նկարում եւ՝ խոսում ենք, խոսում խոսում։








































